ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նաիրա Զոհրաբյանը՝ Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին

Նաիրա Զոհրաբյանը՝ Հովիկ Աղազարյանի հայտարարության մասին
29.06.2020 | 14:05

Բավականաչափ վտանգավոր օրենք է, այս սոցիալական լարվածության պիկի ժամանակ քաղաքացու դեմ ուղղված քայլերից մեկն էր, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով գույքահարկի մասին օրենքին։

«Ես մտավախություն բացարձակ չունեմ, խնդիրը ես չեմ, իմ բնակարանը շատ փոքր բնակարան է, «խռուշչովկա» է՝ Աբովյան փողոցի վրա», - ասաց նա՝ անդրադառնալով սոցցանցերում գույքահարկի բարձրացման դեմ ուղղված ֆլեշմոբին միանալուն։ Զոհրաբյանն ընդգծեց, որ օրենքը վնասելու է մի շարք մարդկանց, այդ թվում ինքն անձամբ ճանաչում է մտավորականների, որ փոքր կենտրոնում ժառանգել են բնակարաններ իրենց ծնողներից ու հիմա չեն աշխատում, հետևաբար իրենց համար դժվար կլինի բարձր հարկ վճարել: Անդրադառնալով «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հայտարարությանը, որ եթե մարդիկ գումար չունեն, թող ծախեն կենտրոնի իրենց բնակարաններն ու ծայրամասեր տեղափոխվեն, Զոհրաբյանն ասաց․ «Ես սա ցինիկ վերաբերմունք եմ համարում լուրջ վաստակ ունեցող մտավորականների հանդեպ»:

Դիտվել է՝ 599

Մեկնաբանություններ