«Ժամանակը» գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կորոնավիրուսով է վարակվել նաև «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Վանեցյանը չի գնում կուսակցության գրասենյակ և ինքնամեկուսացել է իր բնակարանում: Նրա առողջական վիճակը բավարար է»:
ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես տվյալ պաշտոնում իր նախորդը, ևս մեկ քայլ կատարեց աշխարհում հակաամերիկյան տրամադրությունների սաստկացման ու դրա մասշտաբների ընդլայնման ուղղությամբ, իհարկե, չունենալով այդպիսի դիտավորություն, չհետապնդելով տվյալ նպատակը: Եվ, այսուհանդերձ, ողջ աշխարհում ԱՄՆ-ի՝ որպես չարիքի կայսրության նկատմամբ ատելության սաստկացումն ինչպես Բայդենի, այնպես էլ Թրամփի հանցավոր քաղաքականության ուղղակի և անխուսափելի հետևանքն է...