ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում իտալացի բժիշկների երկօրյա քննարկում-սեմինարներ են

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում իտալացի բժիշկների երկօրյա քննարկում-սեմինարներ են
07.07.2020 | 13:36

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում մեկնարկեցին իտալացի բժիշկների երկօրյա քննարկում-սեմինարները՝ ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը: «Առաջին սեմինարի բանախոսն էր Տոսկանայի Արեցցո հիվանդանոցի համաճարակաբան Դավիթ Ռեդին: Նա անդրադարձավ թոքաբորբի ընթացքում հակաբիոտիկների կիրառմանը, COVID 19-ով հիվանդների վարմանը և բուժման մոտեցումներին»,- գրել է մամուլի խոսնակը:

Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ