ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բորիս Ջոնսոնը գնաց փաբ

Բորիս Ջոնսոնը գնաց փաբ
07.07.2020 | 13:40

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսով կարանտինի թուլացումից հետո հանգստյան օրերին գնացել է մազերը կտրելու, հետո՝ փաբ՝ գարեջուր խմելու: «Մանրամասներ չգիտեմ և չեմ էլ ծրագրում նման հարցեր տալ, սակայն վարչապետը թարմացրել է սանրվածքը և շաբաթ երեկոյան խմելու գնացել»,- լրագրողներին երկուշաբթի հայտնել է կառավարության գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը։

Դիտվել է՝ 900

Մեկնաբանություններ