ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Հիմքեր կան պնդելու, որ մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ

Նիկոլ Փաշինյան. Հիմքեր կան պնդելու, որ մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ
24.07.2020 | 14:12

Կորոնավիրուսի ակտիվ դեպքերը հունիսի 14-ից հետո առաջին անգամ քիչ են 10000-ից։ Հիմքեր կան պնդելու, որ մենք ոչ միայն մտել ենք կորոնավիրուսային ճգնաժամը հաղթահարելու փուլ, այլև աշնանը կանխատեսվող հնարավոր երկրորդ ալիքին կարող ենք ավելի լավ դիմակայել՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս լուրերի ֆոնին էլի հակադիմակային շարժումներ են սկսում։ Կորոնավիրուսի տարածման տեմպի անկման պատճառը հակահամաճարակային կանոնների պահպանումն է, որի գագաթնակետը դիմակների կրումն է», - ասաց Փաշինյանը։ Նա կոչ արեց ավելի համախմբվել, որ աշնանը պատրաստ լինենք հնարավոր երկրորդ ալիքին։ «Սա շատ կարևոր և սկզբունքային հարց է, խնդրում եմ զգոնությունը մի թուլացրեք, մեր երկրում արդեն 700-ին մոտ մարդ է մահացել կորոնավիրուսից։ Սա շատ սարսափելի վիճակագրություն է», - նշեց վարչապետը:

Դիտվել է՝ 2205

Մեկնաբանություններ