ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքից հետո ձերբակալվել է 13 մարդ

Մոսկվայում հայերի և ադրբեջանցիների միջև զանգվածային ծեծկռտուքից հետո ձերբակալվել է 13 մարդ
24.07.2020 | 14:14

Մոսկվայի հարավ-արևելքում զանգվածային ծեծկռտուքից հետո ոստիկանները ձերբակալել են 13 մարդու՝ ТАСС-ին հայտնել են ՆԳՆ Մոսկվայի պետական կառավարման մամուլի ծառայությունից: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լյուբինսկայա և Նիժնեյե Պոլյե փողոցների խաչմերուկում 20 մարդ է մասնակցել ծեծկռտուքի:

«Դեպքի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պարզել են, որ Պերերվինսկու պուրակի խաչմերուկում և Պերերվա փողոցի խաչմերուկում քաղաքացիների միջև բախում է տեղի ունեցել: Դեպքի վայրում ոստիկանության ծառայողները ձերբակալել են 13 մարդու և հետագա քննության համար նրանց տեղափոխել ՆԳՆ», - ասել է աղբյուրը: Ձերբակալվածներից մեկն ունի ուսի կտրված վերք: Արտակարգ դեպքի փաստով կատարվում է քննություն:
Իրավապահ մարմիններում աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ բախմանը մասնակցել են հայեր և ադրբեջանցիներ: «Այս պահին պարզվում է նրանց ինքնությունը», - ասել է աղբյուրը:

Դիտվել է՝ 2244

Մեկնաբանություններ