Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը

Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր երգի տեսահոլովակը
25.07.2020 | 10:54

Հայտնի երգչուհի, երգահան Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր «Dolla» երգի տեսահոլովակը։ Հուլիսի 24-ից այն հասանելի է YouTube սոցիալական հարթակում:
2020 թվականի Եվրատեսիլի հայաստանյան ներկայացուցիչը նշում է՝ շատ է ցանկացել հոլովակը նկարահանել Հայաստանում, բայց կորոնավիրուսի պատճառով նկարահանումները տեղի են ունեցել Հունաստանում։


Երգի երաժշտության հեղինակներն են Աթենան և DJ Paco-ն: Ստեղծագործության խոսքերը հեղինակել է Աթենա Մանուկյանը։ Տեսահոլովակի ստեղծագործական ղեկավարը եղել է ինքը Աթենան։ Նա ցանկացել է ներկայացնել մինիմալիստական, արտիստիկ կերպար, տեսահոլովակի հիմքում գեղեցիկ կադրեր են, իսկ արտիստն ու պարողները պատված են ոսկով։ Աթենան ցանկացել է ներկայացնել բարձրակարգ տեսահոլովակ՝ մեծ ուշադրություն ցուցաբերելով մանրուքներին։
«Տեսահոլովակին խորհրդավոր գեղեցկություն են հաղորդում իմ պարողների դիմակները, որոնք պատրաստել եմ ինքս։ Դիմակներին ոսկե զարդեր են, և պարողներն ասես զինվորներ լինեն։ Իսկ դիմակների վրա կարող եք նկատել հայկական նախշեր»,- նշում է Աթենա Մանուկյանը:


«Dolla»-ն երգ է սիրո մասին: Այն շատ դրական, թարմ սինգլ է, որը ստիպում է քեզ պարել: Երգն անդրադառնում է այն թեմային, թե ինչպես կինը կարող է սիրել մի տղամարդու, որը փող չունի, բայց հրաշալի անձնավորություն է. կնոջ համար փողը էական չէ:

Դիտվել է՝ 4873

Մեկնաբանություններ