ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփն Աբեին անվանել է Ճապոնիայի մեծագույն վարչապետ

Թրամփն Աբեին անվանել է Ճապոնիայի մեծագույն վարչապետ
01.09.2020 | 11:35

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի հեռացող վարչապետ Սինձո Աբեի հետ՝ նրան անվանելով է Ճապոնիայի մեծագույն վարչապետ: Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը պատմել է, որ Թրամփը Աբեի աշխատանքը «հիանալի» է անվանելև ասել է, որ Տոկիոյի ու Վաշինգտոնի հարաբերություններն այժմ «ավելի լավ են, քան երբևէ»: Սինձո Աբեն օգոստոսի 28-ին հայտարարել է հեռանալու մասին՝ առողջական խնդիրների պատճառով:

Դիտվել է՝ 2860

Մեկնաբանություններ