ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԲՀԿ-ն կբոյկոտի ՍԴ դատավորների ընտրությունը

ԲՀԿ-ն կբոյկոտի ՍԴ դատավորների ընտրությունը
01.09.2020 | 11:45

«Ժամանակը» գրում է.

«ԲՀԿ-ն չի մասնակցի Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությանը՝ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից է առաջադրված թեկնածուն: Սրանով ԲՀԿ-ն փորձում է իր վերաբերմունքն արտահայտել ՍԴ դատավորների փոփոխությանը՝ դա համարելով անօրինական»:

Դիտվել է՝ 3749

Մեկնաբանություններ