ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուկաշենկո. Թողեք գոնե 5 տարի ձգեմ

Լուկաշենկո. Թողեք գոնե 5 տարի ձգեմ
01.09.2020 | 21:20

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այցելել է Բարանովիչի քաղաք և շփվել այնտեղ հավաքված կանանց հետ, հայտնում է rbc.ru կայքը։ Զրույցի ժամանակ կանանցից մեկը Լուկաշենկոյին հանդիմանել է ընդամենը 5 տարով ընտրվելու համար և պահանջել, որ 10 կամ 15 տարի նախագահի։ Լուկաշենկոն էլ համեստաբար պատասխանել է․ «Թողեք գոնե 5 տարի ձգեմ»։

Դիտվել է՝ 3373

Մեկնաբանություններ