ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնը կկայանա

Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնը կկայանա
02.09.2020 | 12:39

Վենետիկի 77-րդ միջազգային կինոփառատոնի հանդիսավոր բացումը կկայանա սեպտեմբերի 2-ին, կինոյում ներդրման համար «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» հատուկ մրցանակը կշնորհվի բրիտանացի դերասանուհի Թիլդա Սուինթոնին:

Այս տարվա կինոթառատոնն առանձնահատուկ է ստեղծված իրավիճակի պատճառով. «Բիեննալեի» ղեկավարությունը ի սկզբանե որոշել էր հրաժարվել փառատոնը հետաձգելու կամ առցանց տարբերակից: 1932-ին՝ Բենիտո Մուսոլինիի կառավարման ժամանակ հիմնադրված փառատոնն իր պատմության ընթացքում ընդամենը մի քանի անգամ չի անցկացվել՝ պատմանակ տարբեր իրադարձությունների բերումով, համավարակը այդ դեպքերի շարքին չդասվեց:
Կինոփառատոնի ծրագրում 50 երկրից ներկայացված 60 կինոնկար է ընդգրկված:

Դիտվել է՝ 1658

Մեկնաբանություններ