ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արայիկ Հարությունյան. Ակտիվ շփում երբևէ չեմ ունեցել ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի հետ

Արայիկ Հարությունյան. Ակտիվ շփում երբևէ չեմ ունեցել ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի հետ
02.09.2020 | 21:20

ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ հեռախոսազրույց եմ ունեցել, շնորհավորել եմ ծննդյան կապակացությամբ, շատ հաճախակի հանդիպել ենք, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Ռոբերտ Քոչարյանի հետ ի պաշտոնե շատ կարճ եմ շփվել ու այդպիսի հարաբերություններ երբևէ չեմ ունեցել, որ ասեմ ջերմ հարաբերություններ եմ ունեցել, իսկ Սերժ Սարգսյանի հետ ունեցել ենք պաշտոնական հարաբերություններ, ակտիվ շփում երբևէ չեմ ունեցել ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի հետ», - ասաց Հարությունյանը:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ