Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արայիկ Հարությունյան. Նախկինում խոսում էինք Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին, հետո՝ անվտանգության, հիմա՝ ոչ

Արայիկ Հարությունյան. Նախկինում խոսում էինք Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին, հետո՝ անվտանգության, հիմա՝ ոչ
02.09.2020 | 21:23

Արցախյան հարցում մենք չենք քննարկում որևէ տարբերակ, որը կարող է թուլացնել Արցախի անվտանգության աստիճանը, մամուլի ասուլիսում ասաց ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, մեր պատկերացումները. նախկինում շատ ավելի խոսում էինք ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին, հետո՝ անվտանգության, հիմա՝ ոչ, եթե անվտանգության մի փոքր թուլացում լինի, անկախ ինքնորոշման իրավունքի ինչպիսի՞ մակարդակ ենք ունենալու, դա նշանակում է Արցախի վերջը, մենք գիտենք՝ մեր թշնամին ով է», - ասաց նա։

Դիտվել է՝ 2806

Մեկնաբանություններ