ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուկաշենկոն կադրային փոփոխություններ է արել

Լուկաշենկոն կադրային փոփոխություններ է արել
03.09.2020 | 22:32

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 3-ին կադրային նշանակումներ է կատարել։ Վալերի Վակուլչիկը, որ ԱԱԾ ղեկավարն էր, նշանակվել է անվտանգության խորհրդի պետքարտուղար: Պետական վերահսկողության կոմիտեի ղեկավար Իվան Տերտելը նշանակվել է ԱԱԾ ղեկավար:
Պետական վերահսկողության կոմիտեի ղեկավարի լիազորությունները կկատարի Վասիլի Գերասիմովը, որը առաջին տեղակալ էր:

Դիտվել է՝ 1000

Մեկնաբանություններ