ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մնացականյանը զարմացել է Աղաջանյանի խորհրդից

Մնացականյանը զարմացել է Աղաջանյանի խորհրդից
05.09.2020 | 15:07

«Հրապարակը» գրում է, որ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին զարմացրել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի խորհուրդը՝ կառավարության ներսում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության գործածման վերաբերյալ:

«Այս կառավարության անփորձությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը երբեմն զավեշտալի իրավիճակների են հանգեցնում եւ հարուցում փորձառու չինովնիկների զարմանքը։ Հայտնի է, որ կառավարության ներսում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն է գործում, եւ յուրաքանչյուր պաշտոնյա ունի իր անձնական ըքաունտը, որով ստանում է գրություններ եւ պատասխանում», գրում է թերթը, նշելով, որ յուրաքանչյուր պաշտոնյայի ըքաունտ հասանելի է միայն այդ պաշտոնյային, բայց մի շարք պաշտոնատարներ պահում են Մալբրի համակարգը աշխատեցնող օգնական. «որոնք աշխատեցնում են Մալբրի համակարգը՝ իրենց փոխարեն, այսինքն՝ նախարար են աշխատում», գրում է Հրապարակը:


Ըստ թերթի, մի առիթով բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը չի ընդունել ԱԳ փոխնախարարի նամակը՝ համարելով էթիկայի խախտում, որ իրեն անձամբ նախարարը չի գրել, երբ բանը հասել է «դիվանբաշուն», ԱԳ նախարարն ասել է, որ իր գործուղման ժամանակ կարող է նաեւ փոխնախարարը նախարարին նամակ գրել։ Այստեղ միջամտել է կառավարության աշխատակազմի ղեկավարը եւ մեծավարի խորհուրդ տվել, որ նախարարն իր Մալբրին կառավարող օգնական պահի, ինչը հարուցել է Մնացականյանի զարմանքը։

Դիտվել է՝ 2631

Մեկնաբանություններ