ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արթուր Վանեցյանն անդամատոմսեր է հանձնել կուսակիցներին

Արթուր Վանեցյանն անդամատոմսեր է հանձնել կուսակիցներին
05.09.2020 | 17:09

«Հայրենիք»-ի շարքերը համալվեցին նոր անդամներով․ այսօր «Հայրենիք» կուսակցության գրասենյակում մոտ երկու տասնյակ քաղաքացիներ անդամատոմս են ստացել։
Կուսակցության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, կին կուսակցականներին անդամատոմս է հանձնել անձամբ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ ընդգծելով, որ կանանց դերակատարումն անգնահատելի է ինչպես մեր ընտանիքներում, այնպես էլ քաղաքական ուժերի շարքերում։


Ողջունելով կուսակից ընկերներին՝ Արթուր Վանեցյանը նշել է, որ «Հայրենիք»-ը յուրաքանչյուրինն է, ով միանում է քաղաքական ուժին։
«Մեր ճանապարհը փշոտ է լինելու, բայց մենք չե՛նք ընկրկելու, որովհետև ունենք գաղափար, որի շուրջ միավորվել ենք և կամք, որով կարող ենք ու պատրաստ ենք լուծել մեր առջև դրված բոլոր խնդիրները՝ ստեղծելու անվտանգ ու բարեկեցիկ հայրենիք, որտեղ մարդիկ արժանապատվորեն են ապրելու»,-ասել է Վանեցյանը։
Հենց «Հայրենիք» անունն է սիրիահայ Ռազմիկ Տեր-Դավթյանին այս կուսակցություն բերել։ Ասում է՝ հայրենիքի շահը «Հայրենիք» կուսակցությունում է գտել, դրա համար էլ կուսակցականի անդամատոմսը բաց ճակատով է վերցնում։


«Նախքան որոշում կայացնելը կուսակցության ներկայացուցիչների հետ եմ հանդիպել, զրուցել, ծանոթացել ծրագրերին ու գաղափարներին։ Իմ համոզմամբ՝ «Հայրենիք»-ում լրջություն ու պատասխանատվություն կա»,-ասել է Ռազմիկը, որին այսօր ոչ միայն անդամատոմսի, այլև ծննդյան 24-րդ տարեդարձի առթիվ շնորհավորեցին։
Ինչպես Ռազմիկը, այնպես էլ մյուս տղամարդիկ կուսակցության անդամատոմսերը խորհրդի անդամ Արա Սահակյանից են ստացել։


Սահակյանը նշել է, որ ներկաներից յուրաքանչյուրի հետ առանձին հանդիպել են, զրուցել, ներկայացրել կուսակցության գաղափարական հենքն ու ծրագրային ուղղությունները, հետևաբար յուրաքանչյուրի որոշումը հիմնավորված է ու գիտակցված։

Դիտվել է՝ 2752

Մեկնաբանություններ