ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռոմայի մեկնարկը հաջող էր. Վիլյարն ու Մխիթարյանը փայլեցին

Ռոմայի մեկնարկը հաջող էր. Վիլյարն ու Մխիթարյանը փայլեցին
06.09.2020 | 15:50

Corriere dello sport-ը տվել է իր գնահատականը նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ռոմայի» առաջին ընկերական խաղին»: «Ռոման» 4-2 հաշվով հաղթել է «Սամբենեդետեսեին», գոլերից մեկը խփել է Հենրիխ Մխիթարյանը. «Լավ մեկնարկ հռոմեական թիմի համար: Ֆոնսեկան զրկված էր 10 խաղացողից՝ վնասվածքների ու հավաքականներ հրավիրվելու պատճառով: Խաղադաշտում լավագույններից մեկը Գոնսալո Վիլյարն էր, ով դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ: Լավ խաղաց նաև Մխիթարյանը, ով մեկ անգամ չէ, որ վտանգավոր պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ»,-գրել է իտալական կայքը:

Դիտվել է՝ 1644

Մեկնաբանություններ