Եվրոպայում ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների 97 տոկոսը մերժվում է, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Նրա խոսքով՝ դեպքերի մեծ մասում պարզվում է, որ ՀՀ քաղաքացիները սեփական երկրում քաղաքական հետապնդման չեն ենթարկվում, որն էլ հիմք է դիմումները մերժելու: Բուժումը եվրոպական երկրներում կիսատ թողած և վերադարձված ՀՀ քաղաքացիների հոսպիտալացումը կատարվում է հենց օդանավակայանից: Հանձնաժողովի նիստի ավարտին քվեարկության դրվեցին ՀՀ կառավարության և Բուլղարիայի, Բենիլյուքսի երկրների և ԳԴՀ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու որոշումները: Բոլոր երեք որոշումները միաձայն ընդունվեցին: