ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սերգեյ Լավրովը մեկնել է Դամասկոս

Սերգեյ Լավրովը մեկնել է Դամասկոս
07.09.2020 | 22:21

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Դամասկոս, հանդիպել նախագահ Բաշար Ասադի հետ, նախատեսված է նաև հանդիպում ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ: Սա Լավրովի առաջին այցն է Սիրիա՝ 2012-ից։ Բաշար Ասադը հանդիպել է նաև ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի հետ, նրանք քննարկել են համագործակցությունը քաղաքական և տնտեսական ոլորտներում:

Դիտվել է՝ 693

Մեկնաբանություններ