ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հռադամիզդ» օպերայի ստեղծագործական խմբին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Հռադամիզդ» օպերայի ստեղծագործական խմբին
09.09.2020 | 00:50

Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց 2021-ին Հայաստանում բեմադրվելիք «Հռադամիզդ» օպերայի ստեղծագործական խմբին՝ ուղեկցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանի։ Ողջունելով տարբեր երկրներից ժամանած հանրահայտ արվեստագետների այցը Մայր Աթոռ՝ Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ նրանց գեղեցիկ նախաձեռնությանը, որը մեծ բավականություն և խանդավառություն պիտի պարգևի հայ հանդիսատեսին։ Վեհափառ Հայրապետը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով ստեղծագործական խմբին, նաև կարևորեց այդ մշակութային ձեռնարկի շուրջ տարբեր ժողովուրդների զավակների համախմբումը, ինչը մեծապես պիտի նպաստի համագործակցության ոգու զորացմանը և մշակութային կապերի ամրապնդմանը։


Հայաստանի պետական ֆիլարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը, դիրիժոր Ջորջ Փահլիվանյանը և ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան իրենց հերթին խոսեցին «Հռադամիզդ» օպերայի բեմադրման կարևորության և առանձնահատկության մասին, Նորին Սրբությանը տեղեկություններ փոխանցեցին տարվող աշխատանքների վերաբերյալ։ Հանդիպումից հետո ստեղծագործական խմբի անդամներն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ։

Դիտվել է՝ 1577

Մեկնաբանություններ