ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սերգեյ Լավրով․ Տերմինատորն ավելի վստահելի է՝ քան Արևմուտքը

Սերգեյ Լավրով․ Տերմինատորն ավելի վստահելի է՝ քան Արևմուտքը
10.09.2020 | 22:32

«Արևմտյան մի շարք պետությունների ներկայացուցիչների հայտարարությունները Ալեքսեյ Նավալնու շուրջ ստեղծված իրավիճակում Մոսկվայի հետ համագործակցության մասին, վստահություն չեն ներշնչում», - Մոսկվայում ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Երբ Առնոլդ Շվարցնեգերը Տերմինատորի դերում ասում էր՝ «Վստահիր ինձ», նրան վստահելու շատ ավելի լուրջ հիմքեր կային, քան այն մարդկանց, որ այսօր փորձում են Շվարցնեգերի դերը խաղալ միջազգային ասպարեզում», - հայտարարել է նա:

Դիտվել է՝ 1003

Մեկնաբանություններ