ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զինվորները ուղերձ են հղել

Զինվորները ուղերձ են հղել
12.09.2020 | 15:10

Պաշտպանության բանակը հայ զինծառայողներից տեսաուղերձներ է հրապարակել։
«Մենք կատարում ենք անչափ բարդ ու պատասխանատու առաքելություն», - ասում է զինվորներից մեկը, մյուսն էլ ավելացնում. «Մենք պետք է վստահ լինենք, որ ոչ մի դավադիր ուժ մեզ չի խանգարի խնդրի կատարումից»։ Զինվորները վստահեցնում են՝ ամեն ինչ լավ է լինելու։ «Սիրում ենք ձեզ ու մեր հայրենիքը», - ասում են հայ զինվորները:

Դիտվել է՝ 1567

Մեկնաբանություններ