ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նշվեց Սպարապետի օրը

Նշվեց Սպարապետի օրը
12.09.2020 | 15:11

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խնձորեսկում մասնակցել է «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառմանը: Վարչապետը ծաղիկներ է դրել Մխիթար սպարապետի շիրիմին, ինչից հետո հավատարմության խոսք են հնչեցրել ՀՀ զինված ուժերի զինծառայողները։ Վարչապետին ուղեկցում էին ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:

Դիտվել է՝ 1721

Մեկնաբանություններ