ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նեթանյահուն հայտարարել է խաղաղության նոր դարաշրջանի մասին

Նեթանյահուն հայտարարել է խաղաղության նոր դարաշրջանի մասին
12.09.2020 | 15:16

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարձր է գնահատել Բահրեյնի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համաձայնագիրը: Նրա կարծիքով՝ համաձայնությունը «խաղաղության նոր դարաշրջան է»: «Այսօր երեկոյան մենք ևս մի պատմական համաձայնության հասանք արաբական ևս մի երկրի՝ Բահրեյնի հետ», – ասել է Նեթանյահուն:

Դիտվել է՝ 2828

Մեկնաբանություններ