ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գերմանացի բժիշկների պնդմամբ` Նավալնին արդեն ի վիճակի է քայլել

Գերմանացի բժիշկների պնդմամբ` Նավալնին արդեն ի վիճակի է քայլել
14.09.2020 | 22:37

«Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը շարունակում է բարելավվել», - այսօր հայտարարել են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի ներկայացուցիչները։ Բժիշկների խոսքով՝ Նավալնիին անջատել են արհեստական շնչառության սարքից, և նա այժմ «կարողանում է կարճ ժամանակով վեր կենալ անկողնուց»։

Դիտվել է՝ 373

Մեկնաբանություններ