ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բելառուսում կիրակի օրը բերման է ենթարկվել 774 մարդ

Բելառուսում կիրակի օրը բերման է ենթարկվել 774 մարդ
15.09.2020 | 12:48

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը նոր թվեր է հրապարակել կիրակի օրը բողոքի ցույցերի ընթացքում բերման ենթարկվածների վերաբերյալ՝ 774 մարդ, 500-ը՝ Մինսկում: Գլխավոր դատախազությունը սպառնացել է երեխաներին վերցնել ընտանիքներից, եթե ծնողները նրանց հետ գնան ցույցերի: Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում շտապ լսումներ տեղի կունենան Բելառուսի հարցով:

Դիտվել է՝ 1131

Մեկնաբանություններ