ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բելառուսները Ռուսաստանին չեն վերադարձնելու 1,5 միլիարդ վարկը

Բելառուսները Ռուսաստանին չեն վերադարձնելու 1,5 միլիարդ վարկը
15.09.2020 | 12:56

Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան hայտարարել է, որ իշխանությունները, այլ ոչ թե երկրի ժողովուրդն է ստիպված լինելու Ռուսաստանին վերադարձնել 1,5 միլիարդ դոլար վարկը, որի մասին Սոչիում կայացած հանդիպմանը պայմանավորվել են նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ալեքսանդր Լուկաշենկոն: «Հենց Լուկաշենկան, և ոչ թե մեր ժողովուրդն է ստիպված լինելու վերադարձնել», – հայտարարել է Տիխանովսկայան:

Դիտվել է՝ 1194

Մեկնաբանություններ