ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 29,5 միլիոնը

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 29,5 միլիոնը
16.09.2020 | 15:45

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 29.5 միլիոնից, զոհերի թիվը մոտենում է 935 000-ին, բուժվել է 20 միլիոնից ավելի մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները: Եվրոպական երկրներում մի քանի շաբաթ անընդմեջ նկատվում է կորոնավիրուսի դեպքերի թվի աճ, որը համընկավ աշնան սկզբին և դպրոցների բացմանը: Բացառություն է կազմում Շվեդիան, որտեղ նոր դեպքերի թիվը հասել է մարտի մակարդակին: Լատվիան, որը շարունակում է մնալ հիվանդացության ամենացածր ցուցանիշն ունեցող երկիրը Եվրոպայում, մուտքի սահմանափակումներ է մտցրել Էստոնիայի համար:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ