ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը Արայիկ Հարությունյանին նվիրված պաստառի հետ լուսանկար են հրապարակել

Ալեն Սիմոնյանն ու Հրաչյա Հակոբյանը Արայիկ Հարությունյանին նվիրված պաստառի հետ լուսանկար են հրապարակել
16.09.2020 | 15:48

Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը «Քայլ արա, դուխով հեռացիր» պաստառի հետ լուսաննկար են հրապարակել։ Պաստառը «նվիրված» է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, որն Աժ է բերել ԼՀԿ խմբակցությունը։
«Թեժ աշունը ԱԺ դահլիճում: Չնայած, հույսը էլի մեր վրա է», - գրել է Սիմոնյանը։

Դիտվել է՝ 769

Մեկնաբանություններ