ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նիկոլ Փաշինյան. Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպետք է անցնի

Նիկոլ Փաշինյան. Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպետք է անցնի
17.09.2020 | 13:46

Միտումն անհանգստացնող է, և մենք մեր բոլորի և հանրության ուշադրությունը պետք է հրավիրենք այս փաստի վրա, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վերջին երկու օրերին կորոնավիրուսով վարակման թվերի աճին։

«Օրինակ, ես երեկ առաջին անգամ մարտ ամսից հետո Երևանում խցանում նկատեցի, թերևս դա կապված է դպրոցների բացման հետ», - ասաց վարչապետը՝ առողջապահության փոխնախարարից հետաքրքրվելով, թե ի՞նչ կարող է ասել այս թեմայով։ «Այս աճը կապված է մինչդպրոցական շրջանի ակտիվացման և տեղաշարժի հետ», - ասաց փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ առաջիկա երկու շաբաթում կերևա՝ դպրոցների բացումից հետո ինչ արդյունքներ են գրանցվում, ինչպես է ընթանում կորը։ «Պետք է խստորեն պահպանել սահմանափակումները, որպեսզի աշնան ընթացքում չունենանք թվերի կտրուկ վերելք», - ասաց Ավանեսյանը։


Վարչապետն էլ արձագանքեց, թե դիմակի կրման պայմանները պետք է խստորեն պահպանվեն։ «Ոչ մի ոստիկան դիմակ չկրող ոչ մի քաղաքացու մոտով անտարբեր չպետք է անցնի», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով ոստիկանապետին:

Դիտվել է՝ 878

Մեկնաբանություններ