ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան մոտ են Լիբիայի հարցով համաձայնագրին

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվան և Անկարան մոտ են Լիբիայի հարցով համաձայնագրին
17.09.2020 | 14:03

Անկարայում բանակցություններում Ռուսաստանի և Թուրքիայի պատվիրակությունները մոտեցել են Լիբիայում զինադադարի մասին համաձայնագրին՝ գրում է ՌԻԱ Նովոստին:

«Այսօր մենք մեր ռուս գործընկերների հետ քննարկեցինք Լիբիան, հանդիպումն արդյունավետ էր: Մեր ընդհանուր նպատակը զինադադարն է», – ասել է նախարարը: Սեպտեմբերի 15-16-ը Անկարայում տեղի են ունեցան ռուս-թուրքական բանակցությունները Լիբիայի ու Սիրիայի հարցով:

Դիտվել է՝ 1390

Մեկնաբանություններ