ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Միշուստինը ստացել է Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու հրավերը

Միշուստինը ստացել է Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու հրավերը
18.09.2020 | 22:04

ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ ՌԴ վարչապետ Միխաիլ Միշուստինը ստացել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու հրավերը։


«Մեկնելու որոշումը կախված է համավարակի իրավիճակից», - նշված է ՌԴ կառավարության մամուլի ծառայության հաղորդագրությունում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացվելու է հոկտեմբերի 9-ին։
Խորհրդի վերջին նիստը հուլիսին անցկացվել էր հեռավար։

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ