ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց Հայրենիքի համար զոհված զինվորների հիշատակին

Սերժ Սարգսյանը Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեց Հայրենիքի համար զոհված զինվորների հիշատակին
22.09.2020 | 00:27

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն: Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար զոհված զինվորների հիշատակին: Նա նաև ծաղիկներ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի ու Անդրանիկ Օզանյանի գերեզմաններին։

Դիտվել է՝ 1153

Մեկնաբանություններ