ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ

Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել ՍԴ նախագահ
25.09.2020 | 23:42

ՍԴ նախագահի թեկնածու Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել նախագահ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:


«Երվանդ Խունդկարյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի նախագահ, քանի որ առաջադրված միակ թեկնածուն էր և անհրաժեշտ թվով կողմ ձայներ չի ստացել», - նշեց Շաթիրյանը:

Դիտվել է՝ 1220

Մեկնաբանություններ