Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մակրոնը Պուտինի ու Թրամփի հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Մակրոնը Պուտինի ու Թրամփի հետ քննարկելու է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
30.09.2020 | 16:53

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մտադիր է հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Ես այս երեկո կխոսեմ նախագահ Պուտինի, և, կարծում եմ, վաղը՝ նախագահ Թրամփի հետ այս հարցի շուրջ, որպեսզի կարծիքների փոխանակում անցկացնեմ և ճգնաժամից դուրս գալու ուղիներ առաջարկեմ», - ասել է Մակրոնը Ռիգայում մամուլի ասուլիսում։

Դիտվել է՝ 1456

Մեկնաբանություններ