ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ղարաբաղում սպանված թուրք վարձկանների թիվը հասել է 30-ի

Ղարաբաղում սպանված թուրք վարձկանների թիվը հասել է 30-ի
30.09.2020 | 21:33

Սիրիական «Press jesr» պարբերականը հրապարակել է Հոմսից վիրավոր սիրիացի վարձկանի լուսանկարը՝ հաղորդվում է հրատարակության Twitter-ի էջում, փոխանցում է Infoteka24- ը: Լուսանկարի նկարագրությունում նշված է, որ արվել է Ադրբեջանում: Վարձկանը զոհվել է լուսանկարվելուց մի քանի րոպե անց: Սիրիայից սպանված գրոհայինների ընդհանուր թիվը հասել է 30-ի:

Դիտվել է՝ 1890

Մեկնաբանություններ