Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
01.10.2020 | 13:11

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 30-ին հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի ԱԳնախարար Ջեյհուն Բայրամովի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը: Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: Կոչ է արվել անհապաղ դադարեցնել հրադադարը և լարվածությունը լիցքաթափել, սադրիչ և ռազմատենչ հռետորաբանությունը կանխել: Ընդգծվել է կողմերին շուտափույթ բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու անհրաժեշտությունը: Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը կշարունակի ինչպես իր ազգային կարողության, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ միջնորդական ջանքեր գործադրել՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորման պայմանների ստեղծման համար: Վերահաստատվել է համապատասխան շփումներ կազմակերպելու մոսկովյան հարթակ տրամադրելու պատրաստակամությունը՝ ներառյալ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հերթական հանդիպման անցկացումը:

Դիտվել է՝ 1327

Մեկնաբանություններ