ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջեյմս Ստավրիդիսը բացահայտել է հետախուզության տվյալները

Ջեյմս Ստավրիդիսը բացահայտել է հետախուզության տվյալները
01.10.2020 | 13:13

Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ստավրիդիսը հայտարարել է, որ, իր գործունեության ընթացքում հետախուզության տվյալների համաձայն՝ Ղարաբաղում լուրջ հակամարտության դեպքում հայերը կհաղթեին:

«ՆԱՏՕ-ում աշխատելու իմ չորս տարիների ընթացքում ադրբեջանցիները ձեռնարկել են ռազմական թոռոմած հարձակումներ, որոնք հայերը հեշտությամբ կասեցրել են: Մեր հետախուզական գնահատականները ցույց են տվել, որ հայերը գրեթե հաստատ կհաղթեին, եթե բախվեին լուրջ հակամարտության: ՌԴ-ն զենք էր մատակարարում և մարզում երկու կողմերին, և իրականում ռուսները մի փոքր հուսադրող ազդեցություն են ունեցել», - Ստավրիդիսի խոսքերը մեջբերում է Bloomberg-ը:

Դիտվել է՝ 1524

Մեկնաբանություններ