Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Փաշինյանը և Պուտինը կրկին հեռախոսել են

Փաշինյանը և Պուտինը կրկին հեռախոսել են
03.10.2020 | 09:57

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել է Ռուսաստանի նախագահի հետ։
«Կողմերը շարունակել են ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումը, երկու կողմն էլ լուրջ մտահոգություն է հայտնել ռազմական գործողություններին մերձավոր Արևելքի ապօրինի զինված խմբավորումներից վարձկանների ներգրավելու մասին ստացվող հաղորդումների վերաբերյալ», - հաղորդում է Կրեմլը:


Վլադիմիր Պուտինը վերստին ընդգծել է անհապաղ հրադադար հաստատելու և քաղաքական-դիվանագիտական ջանքերը վերսկսելու անհրաժեշտությունը՝ հղում անելով Մինսկի խմբի նախագահների երեկվա կոչին։ Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են շարունակել շփումները՝ տարբեր ձևաչափերով։

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ