ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արցախում մարտերի ժամանակ սպանվել է Սիրիայից ևս 4 ահաբեկիչ և ադրբեջանցի գնդապետ Ֆիրուդին Շաբանովը

Արցախում մարտերի ժամանակ սպանվել է Սիրիայից ևս 4 ահաբեկիչ և ադրբեջանցի գնդապետ Ֆիրուդին Շաբանովը
03.10.2020 | 10:19

Ադրբեջանում սպանվել է Հոմսից 4 սիրիացի գրոհային (վարձկաններ), որոնք Թուրքիայից տեղափոխվել են Ադրբեջան, հայտնում է «Infoteka24»-ը՝ հղում անելով «Idlib Post»-ին: Ղարաբաղում մարտերի ընթացքում սպանվել է նաև ադրբեջանցի գնդապետ Ֆիրուդին Շաբանովը: Նրա մահվան հանգամանքները հայտնի չեն:

Դիտվել է՝ 1645

Մեկնաբանություններ