Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ
04.10.2020 | 13:50

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ հեռախոսազրույցն է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Վարչապետը տեղեկություններ է փոխանցել ռազմական գործողությունների զարգացումների մասին: Նա պատմել է թուրքական զինվորականների մասնակցության, այդ երկրի կողմից վարձկաններ և գրոհայիններ Ադրբեջան փոխադրելու վերջին բացահայտումների մասին:


Գերմանիայի կանցլերը հույժ կարևորել է կրակի դադարեցումը և խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի հայտարարությանը:

Դիտվել է՝ 1756

Մեկնաբանություններ