Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Ռուս և շվեյցարացի դիվանագետները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուս և շվեյցարացի դիվանագետները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
05.10.2020 | 21:24

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն երկուշաբթի Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային վարչության պետքարտուղարի պաշտոնակատար Կրիստինա Մարտի Լանգի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: «Կարծիքներ ենք փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի, Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային ժնևյան քննարկումների օրակարգի հարցերի շուրջ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:


Շվեյցարիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ երկիրն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքներին՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության բանակցային եղանակով կարգավորմանը և պատրաստակամություն է հայտնել իր տարածքում բարձր մակարդակով հանդիպումներ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ