Ղրղըզստանում կիրակի օրվա խորհրդարանական ընտրություններից հետո ցույցեր են, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ, կան մի քանի հարյուր տուժածներ: Ցուցարարները, որ համաձայն չեն ընտրությունների արդյունքներին, գիշերը կարողացել են գրավել խորհրդարանի շենքը, մտել են նաև Ազգային անվտանգության պետական կոմիտե և ազատ արձակել բանտարկված քաղաքական գործիչներին՝ նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին և նախկին 2 վարչապետներին։ Ղրղըզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը հնարավոր է համարել խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկումը։
Երկրի նախկին նախագահ Ատամբաևը ամիսներ առաջ 11 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի գործով: