ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները փակուղում են

ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները փակուղում են
06.10.2020 | 22:03

Թուրքիան շարունակում է ավելի ու ավելի հեռանալ Եվրամիությունից, Անկարայի՝ ԵՄ-ին միանալու բանակցությունները փակուղում են՝ ասվում է ԵՄ ընդլայնման քաղաքականության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) տարեկան զեկույցում:

«Թուրքիան շարունակում է ավելի հեռանալ Եվրամիությունից՝ լրջորեն նահանջելով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, հիմնարար իրավունքները և դատական համակարգի անկախությունը», - ասվում է զեկույցում։ Բրյուսելի ու Անկարայի բանակցությունները ԵՄ-ին անդամակցության շուրջ փակուղի են մտել:
«Ինչպես հայտարարել է Եվրոպական խորհուրդը 2018-ին և 2019-ին, Թուրքիայի անդամակցության բանակցությունները փաստացի փակուղում են, և բացման կամ փակման այլ գլուխներ չեն կարող դիտարկվել: Այսօր ներկայացված զեկույցը հաստատում է, որ այս գնահատման հիմքում ընկած հիմնարար փաստերը դեռ պահպանվում են, չնայած Թուրքիայի կառավարության կողմից ԵՄ անդամակցության նպատակին հավատարիմ մնալուն», - ասված է զեկույցում:


Զեկույցում ընդգծվում է, որ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը գնալով ավելի ու ավելի է բախվում ԵՄ առաջնահերթություններին` ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում»:
«Թուրքիան պետք է ստանձնի բարիդրացիական հարաբերությունների, միջազգային համաձայնագրերի և վեճերի խաղաղ կարգավորման անվերապահ պարտավորություն՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության՝ անհրաժեշտության դեպքում դիմելով Միջազգային դատարան», - ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1364

Մեկնաբանություններ