Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը կնպաստի Ղարաբաղում հակամարտության լուծումը խաղաղ հուն վերադարձնելուն

ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը կնպաստի Ղարաբաղում հակամարտության լուծումը խաղաղ հուն վերադարձնելուն
07.10.2020 | 16:47

Ռուսաստանը կնպաստի քաղաքական և դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը խաղաղ հուն վերադարձնելուն՝ հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը:

«Ռուսաստանը համապարփակ կերպով կնպաստի քաղաքական և դիվանագիտական միջոցներով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերադարձը խաղաղ հուն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի նախագահների, վերջերս ընդունած համատեղ հայտարարության հիման վրա», - ասել է Պանկինը՝ ՀԱՊԿ ռազմավարական զարգացման ուղենիշների շուրջ կլոր սեղանի ժամանակ:

Դիտվել է՝ 2620

Մեկնաբանություններ