Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պեսկովը տեղեկություն չունի Ղարաբաղում ահաբեկիչների դեմ Ռուսաստանի հնարավոր գործողությունների մասին

Պեսկովը տեղեկություն չունի Ղարաբաղում ահաբեկիչների դեմ Ռուսաստանի հնարավոր գործողությունների մասին
07.10.2020 | 16:51

Կրեմլը չի հաստատում տեղեկությունները, որ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական հակամարտությունը դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի սահմաններից:


«Ոչ, այդ տեղեկատվությունը չի հաստատվում», - ասել է Պեսկովը: Նա նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող սիրիացի զինյալները Ռուսաստանի խոր մտահոգության պատճառ են: «Այս օրերին թեժ հակամարտության գոտում գրոհայինների առկայությունը մեծ վտանգ է և խոր մտահոգության առիթ է Ռուսաստանի համար, ինչի մասին մենք արդեն խոսել ենք», - ասել է Պեսկովը:


Նա տեղեկություն չունի Ռուսաստանի կողմից զինյալներին հակազդելու հնարավոր միջոցառումների մասին: «Այս պահին ինձ այդ մասին հայտնի չէ», - ասել է նա:

Դիտվել է՝ 1545

Մեկնաբանություններ