Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ժնևն Ալիևների կլանի դեմ պատժամիջոցների պահանջով է դիմավորում Ադրբեջանի ԱԳ նախարարին

Ժնևն Ալիևների կլանի դեմ պատժամիջոցների պահանջով է դիմավորում Ադրբեջանի ԱԳ նախարարին
08.10.2020 | 13:02

Ժնևի քաղաքային խորհուրդը հոկտեմբերի 7-ին 49 կողմ, 18 ձեռնպահ և 2 դեմ ձայներով ընդունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտելու, Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը ճանաչելու և Ալիևների կլանի ակտիվները Շվեյցարիայում սառեցնել պարտադրելու մասին բանաձևը:


Բանաձևի համահեղինակներն են Աննա Բարսեղյանը, Առնո Մորեյլոն, Բրիջիթ Շթուդերը և խորհրդի մի քանի այլ անդամներ: Խորհրդի 80 անդամների քննարկմանը ներկայացված բանաձևը վերնագրված է «Լեռնային Ղարաբաղում հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք»: Դրանում կատարվում է պատմական ակնարկ՝ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցման, պարբերաբար ու գազանորեն այնտեղ տեղի ունեցած էթնիկ զտումների, այդ թվում 1988-ից սկսած Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում կոտորածների մասին, հիշատակվում են նաև ՀՀ սահմանների նկատմամբ 2020թ. հուլիսին Ադրբեջանի հարձակումները, նշվում է Թուրքիայի ներգրավվածությամբ սեպտեմբերի 27-ից Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին, դատապարտվում են քաղաքացիական բնակչության դեմ կատարվող ոճրագործությունները, կոչ է արվում քաղաքային խորհրդին անել հնարավորը, որպեսզի պահպանվեն միջազգային հումանիտար իրավունքի, Ժնևյան կոնվենցիայի բոլոր դրույթները:


«Ժնևի քաղաքային խորհուրդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես նրանց անվտանգության երաշխավորման միակ հնարավորություն»,-նշվում է խաղաքային խորհրդի բանաձևում:


Հատկանշական է բանաձևի ընդունումը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Ժնև այցի նախաշեմին: Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների 12-րդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, Բայրամովը Ժնևում ունենալու է հանդիպումներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Դիտվել է՝ 2509

Մեկնաբանություններ