Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Մարտերը շարունակվում են, դրանք ինտենսիվ են հատկապես հարավային ուղղությունում

Մարտերը շարունակվում են, դրանք ինտենսիվ են հատկապես հարավային ուղղությունում
09.10.2020 | 16:59

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում շարունակվում են մարտական գործողությունները, հաղորդում է Արցախի Պաշտպանության բանակը:

Մարտերը հատկապես ինտենսիվ բնույթ ունեն հարավային ուղղությունում:

«Ինչպես հարավային, այնպես էլ մնացած հատվածներում Պաշտպանության բանակի ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ», - ասված է հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը, իր հերթին, Ֆեյսբուքում մի քանի գրառում է արել մարտական գործողությունների վերաբերյալ:

«ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել հակառակորդին մարտական գործողությունների գոտում», - փոխանցել է Շուշան Ստեփանյանը դրանցից մեկում, մյուսում, որ «հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում»։

Ադրբեջանը շարունակում է չհրապարակել իր ռազմական կորուստները, հաղորդել միայն քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի և տուժածների մասին:

Այսօր, մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, տեղեկացրել են հայկական կողմից Մինգեչաուրի և Աղջաբեդիի շրջանների տարածքների «ինտենսիվ հրետակոծության» մասին:

Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակն այդ պնդումներին Ֆեյսբուքում հակադարձել է. - «Մինգեչաուրի և Աղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։ Մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար առկա են հակառակորդի բավարար թիրախներ։ Նախազգուշացնում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որևէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ»։

Դիտվել է՝ 2547

Մեկնաբանություններ