ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մարիա Զախարովան՝ Լավրովի մասին. «Մաեստրո»

Մարիա Զախարովան՝ Լավրովի մասին. «Մաեստրո»
10.10.2020 | 10:53

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ ՌԴ ԱԳ նախարարի խորհրդակցությունից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքում զետեղել է Սերգեյ Լավրովի լուսանկարը: «Ես տարբեր եմ տեսել Սերգեյ Վիկտորովիչ Լավրովին: Կարծում էի, որ ճանաչում եմ: Պարզվում է՝ այսօր ճանաչեցի: 11-ժամյա բանակցային մարաթոնի ժամանակ: Մաեստրո», - գրել է նա:

Դիտվել է՝ 1161

Մեկնաբանություններ