Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Աննա Նաղդալյան. Կրակի դադարեցման համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Աննա Նաղդալյան. Կրակի դադարեցման համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում
10.10.2020 | 20:34

Մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման մասին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը կյանքի կոչելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում բոլոր դիվանագիտական խողովակներով՝ ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։ Ըստ պայմանավորվածության՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ից, ուժի մեջ է մտել Արցախի և Ադրբեջանի շփման գծի երկայնքով մարդասիրական նպատակով կրակի դադարեցման համաձայնությունը:

Դիտվել է՝ 1395

Մեկնաբանություններ